Ահազանգ. ի՞նչ է Թեղուտի հանքի տարածքից թափվում Մանստևի գետը (տեսանյութ)

«Սա նկարել են փետրվարի 7-ին Թեղուտի հանքի մոտ։ Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում և լցվում Շնող գետի Մանստև վտակի մեջ։ Պետական լիազոր մարմիններին խնդրում ենք պարզել, թե սա ինչ է։ Կորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E»,- ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը՝ շարունակելով,- «Տեսանյութը՝ Թեղուտի հանքի տարածքից, որտեղ ավելի պարզ է երևում, թե ինչպես են անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում և լցվում Շնող գետի վտակ Մանստև գետակի մեջ»:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում